News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այն, որ ՀՀԿ-ԲՀԿ հակասություն գոյություն ունի, դա ակնհայտ է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 28-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ին ներկայացված վերջնագրի մասին լուրերը։ Նա, սակայն, առաջարկեց առկա հակասությունների մասին խոսել այն ժամանակ, երբ դրանք բացահայտ տեսք ստանան։

«Ինքը՝ Սերժ Սարգսյանն էլ այդ մասին ասաց,  հայտարելով, թե պահանջ է ներկայացրել ԲՀԿ-ին։ Եթե պահանջը չես կատարում եւ դրան հետեւում են որոշակի պատժամիջոցներ, դա վերջնագիր է։ Եկեք սպասենք, տեսնենք պահանջը կատարվում է թե՝ ոչ, եւ ինչ հետեւանքներ են հաջորդում դրանց, հետո նոր խոսենք դրանց մասին»,-հայտարարեց Զուրաբյանը։ Նա միաժամանակ հավելեց, որ ԲՀԿ-ն եւ մնացած բոլոր քաղաքական ուժերն ունեն երկու ճանապարհ՝ «կա՜մ դառնալ ռեժմի մաս՝ դառնալով տիկնիկային ընդդիմություն, հաճախորդ, կերակրատաշտից օգտվող, կա՜մ էլ միանալ բռնապետության դեմ պայքարին»։

Զուրաբյանը նշեց նաեւ, որ Հայ ազգային կոնգրեսը միայն կողջունի բոլոր այն ուժերին, «որոնք կանցնեն սահմանը»։ «Բոլոր այն ուժերը, որոնք գոռում են ազատ արձակել քաղբանտարկյալներին, դա միայն ողջունելի է։ Իհարկե, լավ կլիներ նաեւ, որ պահանջեին նաեւ մարտի 1-ի հանցագործությունների բացահայտումը։ Սակայն այդ սահմանը դեռ չեն անցնում»,-հայտարարեց ընդդիմադիր գործիչը։ Նա ոչ մի խնդիր չի տեսնում, որ ռեժիմի դեմ պայքարողները միավորվեն այլ դրոշների ներքո, միայն թե պայքարեն։ «Դա նշանակում է, որ, նախ՝ մեր ստարտեգիան աշխատեց, եւ երկրորդ՝ նորանոր մարդիկ ներգրավվեցին այդ պայքարում։ Դրանից ավելի լավ բա՞ն»,-եզրափակեց ՀԱԿ համակարգողը։  

Նշենք, որ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, ըստ մամուլի հրապարակումների, այս օրերին քննարկվում է ԲՀԿ-ում։ Իսկ թե երբ է ԲՀԿ-ն հանդես գալու կոնկրետ պահանջով, դեռեւս հայտնի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ