News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանցի ռազմական խորհրդականները Սիրիան եւ Իրաքը կլքեն հենց այդ մասին Թեհրանին խնդրեն այդ երկրների կառավարությունները: Այս մասին ուրբաթ հայտարարել է Իրանի առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ ելույթ ունենալով «Վալդայ» Միջազգային բանավեճերի ակումբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա շեշտել է, որ Իրանի ռազմական խորհրդականները Իրաքում եւ Սիրիայում են գտնվում այդ երկրների կառավարությունների խնդրանքով: «Երբ նրանք ասեն, որ մեր ռազմական խորհրդականների կարիքը չունեն, Իրանը այնտեղից հեռանալու ոչ մի կասկած չի ունենա»,- ասել է Վելայաթին:

Նրա կարծիքով՝ ահաբեկիչները կվերադառնան արաբական հանրապետություն, հենց Իրանն ու Ռուսաստանը այնտեղից հեռանան: «Հենց Սիրիայի կառավարությանը Իրանի եւ Ռուսաստանի աջակցությունը թուլանա, ահաբեկիչներն անմիջապես այնտեղ կվերադառնան»,- ասել է խորհրդականը:

Վելայաթին շեշտել է, որ Իրանը մտադիր է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ին դիմակայել եւ Սիրիային կօգնի ագրեսիայի դեպքում: «Ամերիկացիներին կդիմակայենք հզոր կերպով,- ասել է նա: - Սիրիային կօգնենք դիմակայել ԱՄՆ ագրեսիային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ