Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դալարիկ գյուղում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները հուլիսի 12-ին ժամը 16.30-ին Դալարիկ գյուղի ավտոկանգառից բերման են ենթարկել 30-ամյա Ռուստամ Ա.-ին:
Նա հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով (Ծեծը): Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռուստամ Ա.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն: