News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է Արմավիրի մարզի Խորոնք գյուղից ամուսինների նամակին՝ նրանց 18-ամյա որդու մահվան հանգամանքները պարզելու հետ կապված:

2018 թվականի հուլիսի 12-ին մամուլում հրապարակվել է Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչներ, ամուսիններ՝ 44-ամյա Կարինե Խաչատրյանի ու 50-ամյա Նշան Սահակյանի նամակը, որտեղ վիճարկվում է 18-ամյա Գագիկ Սահակյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվող գործողությունների օբյեկտիվությունը։

Երիտասարդի մահվան մասին ահազանգն ստացվել է 2018թ. հունիսի 25-ին՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից, ըստ որի՝ ժամը 16։45-ին իրենց մոտ է տեղափոխվել Գագիկ Նշանի Սահակյանը՝ մահացած։

Հասկանալով որդեկորույս ծնողների վիշտը՝ այդուհանդերձ փաստում ենք, որ մամուլին տրամադրված նամակում օբյեկտիվ չեն ներկայացվել փաստական հանգամանքները։ Նկատի ունենալով հանրության հետաքրքրությունը` կից ներկայացնում ենք հուլիսի 12-ի դրությամբ պարզված հանգամանքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ 2018թ. հունիսի 25-ին, Գագիկ Սահակյանը մորաքրոջ որդու՝ Ա.Կարապետյանի հետ գնացել է Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում գտնվող ավազի հանքերի տեղում առաջացած լճում լողալու: Նշված տարածքում գտնվել են նաեւ այլ երիտասարդներ, այդ թվում՝ հարակից գյուղերից։ Ա.Կարապետյանի՝ վարույթն իրականացնող մարմնին հայտնած տվյալների համաձայն՝ ժամը 15-ի սահմաններում նկատել է, որ մորաքրոջ որդին ավտոմեքենայի մոտ կանգնած ծխում է, իսկ ինքը շարունակել է լողալ։ Որոշ ժամանակ անց Գ.Սահակյանին չի նկատել, իսկ շորերը գտնվել են ավտոմեքենայի մեջ։ Տարածքում գտնվող ծանոթ երիտասարդների հետ սկսել են որոնել նրան, այդ թվում՝ լճակի մեջ եւ ափից մոտ 2-3 մետր հեռավորության վրա՝ լճակի հատակին, գտել նրան ու անմիջապես տեղափոխել Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Երիտասարդի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանը դեռ չի ստացվել: Ըստ դիահերձման արդյունքների՝ Գագիկ Սահակյանի մահվան նախնական պատճառը եղել է ջրահեղձությունը:

Դեպքի վայրի զննությամբ նշված լճակից վերցվել է ջրի փորձանմուշ՝ երիտասարդի մահվան էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։

Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ Գ.Սահակյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Քննությամբ տվյալներ ձեռք չեն բերվել՝ դեպքի օրը լճակի տարածքում Գ.Սահակյանի մասնակցությամբ որեւէ վիճաբանության վերաբերյալ: Պարզվել է նաեւ, որ երիտասարդը լողալ չի իմացել:

Շարունակվում են ձեռնարկվել ակտիվ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հնարավոր ականատես այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Փորձաքննության եզրակացության եւ քննության հետագա արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ