News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ազատամարտիկների դաշինքը» կասեցրել է ԵԿՄ-ում ստեղծված համակարգող խորհրդում մասնակցությունը, քանի որ 1 գիշերում փոխնախագահները որոշում են փոխել: Այս մասին NEWS.am-ին ասաց դաշինքի անդամ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

«Ինչպես հիշում եք, մենք առաջարկել էինք անցումային շրջանում համակարգող խորհրդի միջոցով ղեկավարել կառույցը, դադարեցնել փոխնախագահների գործունեությունն ու հրավիրել աուդիտ: Վարչության փոխնախագահները մեզ հետ համաձայնվել էին, սակայն, 1 գիշերում փոխել են իրենց դիրքորոշումը եւ որոշել արտահերթ համագումար հրավիրել եւ վարչության նախագահ ընտրել: Մեր խնդիրն անձերի հետ չէ, պարզապես պետք չէ նույն սխալը կրկնել: Մենք տեսանք, թե ինչ եղավ Մանվելի հետ»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը:

Ազատամարտիկը շեշտեց, որ ԵԿՄ նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի դեմ չէ իրենց պայքարը, դաշինքը պարզապես ցանկանում է, որ կոլեգիալ ղեկավարում լինի, քանի որ այն ավելի արդյունավետ է. «Երբ հեղափոխությունը եղավ, մենք դեռ այն ժամանակ էինք առաջարկել, որ Մանվել Գրիգորյանը հրաժարական տա, ինքներս էլ առաջարկել էինք Արամ Սարգսյանի թեկնածությունը: Այսինքն, մենք Արամ Սարգսյանի դեմ ոչինչ չունենք, անձերի հետ չէ մեր խնդիրը, այլ կառավարման մոդելի: ԵԿՄ-ն կոլեկտիվ ղեկավարում ունենա»:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին տեղի էր ունեցել ԵԿՄ վարչության նիստ, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրվել էր ԵԿՄ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի թեկնածությունը: Սեպտեմբերին ԵԿՄ արտահերթ համագումար կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ