News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինչի՞ կհանգեցնի հայկական ընկերություններում բիզնես գործընթացների ամբողջական ավտոմատացումը՝ աշխատատեղերի կրճատմա՞ն, թե՞ նոր մասնագիտությունների ստեղծման։ Հոռետեսները խոսում են գործազրկության մակարդակի բարձարցման մասին «կադրերի մաշվածության» պատճառով, էնտուզիաստները պնդում են, որ կադրերի վերապատրաստումը խնդիրը արմատապես լուծում է, մասնագետները կանխատեսում են աշխարհում մի քանի տարուց շատ մարդկանց փոխարինումը մեքենաներով ու տեխնոլոգիաներով (ֆոտոռեպորտաժ

Աշխարհի տնտեսական բոլոր համակարգերի՝ ինչպես զարգացածների, այնպես էլ զարգացողների համար այս հիմնաքարային հարցին փորձել է պատասխանել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 14-ին Երեւանում բացված բիզնեսի ավտոմատացման BeAutomated 2018 առաջին ցուցահանդեսի ժամանակ։

«Առաջին հայացքից թվում է, թե դա ճիշտ է՝ բիզնես գործընթացների ավտոմատացումը բերում է նոր գործազրկության։ Բայց եթե ավելի լայն դիտարկենք՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում Էֆեկտն ուղիղ հակառակն է՝ ավտոմատացման հետ զուգահեռ ընդլայնվում է ծառայությունների ոլորտը, նոր մասնագիտություններ են ի հայտ գալիս, ավելանում է թանկարժեք աշխատուժի պահանջը, աշխատաշուկան ընդլայնվում է եւ, վերջիվերջո, դառնում է ավելի ճկուն»,-նշել է նախարարը։

Նրա խոսքով, բիզնես գործընթացների ավտոմատացումը անխուսափելի է եւ թույլ է տալիս ոչ միայն ժամանակի հետ արագացնել բիզնես գործընթացները՝ վաճառքից մինչեւ ինվենտարիզացին, կամ միավորել փոխկապակցված պահանջարկով երկու սուբյեկտներին, այլ նաեւ ազդակ է հաղորդում նորարության կոմերցիոնալիզացիայի կամ նորարական արտադրանքի գործնական կիրառման համար։

«Մարդկանց պահանջարկներն այնքան լայն են, որ ավտոմատացված համակարգերի տարածման հետ մի կողմից նոր ծառայություններ, նոր աշխատատեղեր են հայտնվում, իսկ մյուս կողմից՝ նվազում են բիզնես ծախսերը, ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը՝ աշխատանքի վճարման մասնաբաժնի կրճատման հաշվին, որը թույլ է տալիս ընկերություններին  ավելացնել աշխատակիցների աշխատավարձը, եւ, հետեւաբար, ավելացնել աշխատանքի արտադրողականությունը, որն առաջնային է մեզ համար»,- նկատել է նա։

Նախարարը հավելել է, որ այս ցուցահանդեսն ավելի քան 30 ընկերություններին հնարավորություն է ընձեռել ներկայացնել ավտոմատացված համակարգերի իրենց գաղափարները, նախաձեռնությունները եւ լուծումները, ինչը շատ օգտակար կլինի գործարար համայնքի համար:

Մինասյանը հիշեցրել է՝ ավտոմատացման եւ ռոբոտիկայի այս դարաշրջանից դուրս չմնալու համար անհրաժեշտ է սովորել եւ բարձրացնել որակավորումը:

«Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում կան 5 հազար թափուր աշխատատեղեր, ուստի մենք պետք է  բազում փոփոխություններ կատարել կրթական համակարգում, հատկապես մասնագիտացման առումով»,-հայտնել է նա։

Եվ իհարկե, Արծվիկ Մինասյանի կարծիքով, ենթակառուցվածքը պետք է համահունչ լինի ՏՏ կարիքների եւ միջազգային միտումների հետ, որպեսզի մասնագետները, հատկապես երիտասարդները, կարողանան վերապատրաստվել եւ կիրառել իրենց մասնագիտական հմտությունները:

«Ներկա դրությամբ ենթակառուցվածքները լիովին չեն լուծում այդ խնդիրը, եւ դա մեր հիմնական խնդիրներից մեկն է»,-եզրափակել է նախարարը:

Երեւանում հուլիսի 14-ին բացվել է Be Automated 2018 բիզնես ավտոմատացման ցուցահանդեսը։ Նպատակն է խթանել բիզնես ավտոմատացման գործունեությունը Հայաստանում, ընդգծել ավտոմատացման դերն ու ֆունկցիոնալ կարեւորությունը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Գործարարության աջակցման գրասենյակը, Makichyan Consulting LLC-ն, իսկ հովանավորն է «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ