News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թաիլանդի քարանձավից փրկված դեռահասները եւ նրանց մարզիչը կկարողանան դիտել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի ձայնագրությունը։ Այն տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայում, գրում է Reuters-ը։

Պրաչանուկրոյի հիվանդանոցում նշել են, որ դպրոցականները ուղիղ եթերով չեն կարող դիտել, քանի որ այն տեղական ժամանակով կհեռարձակվի շատ ուշ ժամի, իսկ բժիշկները ցանկանում են, որ նրանք հանգստանան եւ երկար հեռուստացույց չդիտեն։ Սպասվում է, որ երեխաները դուրս կգրվեն հուլիսի 19-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Թհամ Լուանգ քարանձավում  11-ից 16 տարեկան 12 դպրոցականներ եւ նրանց ֆուտբոլային 25-ամյա մարզիչը կորել էին։ Քարանձավի խորքում, որտեղ նրանք արգելափակվել էին, ձգվում էր 10 կմ եւ ուներ մի քանի մուտք ու ելք։ 3 օրվա ընթացքում՝ հուլիսի 8-ից 10-ը, ջրասույզներին հաջողվեց դուրս հանել նրան 4-ական երկու խմբով եւ հնգական մեկ խմբով։ Նրանց բոլորին տեղափոխել են Չիանգրայ քաղաքի Պրաչանուկրո հիվանդանոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ