News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անչափ ցավալի է, երբ որոշները հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի և նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի: «Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանն օրեր առաջ CivilNet-ին տված հարցազրույցում ապրիլյան պատերազմի հերոսների, այդ թվում՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ արտահայտելով իր կարծիքը՝ մասնավորապես ասել է. «Ռոբերտ Աբաջյանի անունը շատ է շահարկվում: Թողնենք նրան հանգիստ, պետք չէ շահարկել: Մանկահասակ դեմքով տղա՝ էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»: Սա սոցցանցերում քննարկումների առիթ է դարձել:

«Արցախպրես»-ի հետ զրույցում գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը նշել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը մեր ժողովրդի համար հերթական լուրջ փորձությունը լինելով հանդերձ՝ Հայոց նորօրյա սերնդին ճանաչելու առիթ էր:

«Ընդամենը 18-20 տարեկան հայորդիները, դրսեւորելով ոգու եւ գիտակցության հասունություն, իրենց կատարածով ապացուցեցին, որ ընդունակ են գերազանցելու նախորդներին: Սակայն այսքանից հետո անչափ ցավալի է, երբ որոշները հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի եւ նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի: Ավելին, դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն մեր հերոս նահատակների հիշատակի, այլեւ բոլոր այն ապրողների հանդեպ, ովքեր նույն կամ գուցե մեկ այլ խրամատում հավասարապես պաշտպանել եւ պաշտպանում են բոլորիս, այդ թվում՝ Աբաջյանի հերոսությունը կասկածի տակ դնողների անվտանգությունը»,- ասել է Լեւոն Մնացականյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ