News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 3 օրում կամավորների նվիրատվություններով 10 հազար դոլար է հավաքվել բրիտանացիների օրինակով 6-մետրանոց Trump baby փչովի կերպարանքը ստեղծելու համար, որը ԱՄՆ նախագահին պատկերում է տակդիրով եւ ձեռքին բջջայինով զայրացած երեխայի տեսքով: Այս մասին NBC-ի եթերում հայտնել է գաղափարի հեղինակ, ակտիվիստ Ջիմ Ջիրվենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս փորձն արտացոլում է մեր հավատարմությունը բոլոր հասանելի միջոցներով Դոնալդ Թրամփին դիմակայելուն»,- նշել է Ջիրվենը, որը բնակվում է Նյու Ջերսի նահանգում եւ իր ջանքերը  միավորել է Դիդյե Խիմենես-Կաստրոյի հետ: Նրանք տպավորվել էին բրիտանացիների օրինակով, որոնք վերջերս ԱՄՆ նախագահի այցի դեմ բողոքի ակցիաներ էին անցկացնում:

Երկու ակտվիստները թանկարժեք լինելու պատճառով հրաժարվել էին փչովի Trump baby-ին Անգլիայից օվկիանոսով բերելու նախնական գաղափարից: Դրա համար պակասող դրամական միջոցները ամերիկացիները ցանկանում են հավաքել օգոստոսին նախատեսված Միացյալ Նահանգներով ճանապարհորդության ժամանակ: Ջիրվենը եւ Խիմենես-Կաստրոն դրամահավաքության համար GoFundMe բարեգործական կլայքում էջ էին բացել:

Անցած ուրբաթ Trump baby-ն հասցրել է թռչել Լոնդոնի Խորհրդարանական հրապարակի երկնքում: Երկինքը դրանով զարդարելու համար քաղաքացիները հավաքել էին 16 հազար ֆունտ սթերլինգ (21 հազար դոլարից ավելի): Ավելի ուշ նրանց նախաձեռնությանը «կանաչ ճանապարհ» էր տվել Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը, որը մի քանի անգամ խիստ քննադատել է ԱՄՆ նախագահին մի շարք հարցերում, այդ թվում՝ միգրանտների եւ կանանց վերաբերյալ նրա դիրքորոշման համար:

Բողոքի կազմակերպիչները 8 հազար ձայն ստանալով հույս ունեին փչովի կերպարանքը բաց թողնել Շոտլանդիայում ԱՄՆ նախագահին պատկանող Trump Turnberry եւ Trump International Golf Links գոլֆի ակումբների խաղի դաշտի երկնքում: Սակայն շոտլանդական ոստիկանությունր հրաժարվել էր նման իրավունք տրամադրել՝ հիմնավորելով, որ գոլֆ հանգստավայրի երկնքում գործում է ժամանակավոր ոչ թռիչքային գոտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ