News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար եւ «ռուսական միջամտության» գործում գլխավոր ֆիգուրանտ Փոլ Մանաֆորթին, որը դատապարտվել է հարկերի վճարումից խուսափելու համար, համեմատել է գանսթեր Ալ Կապոնեի հետ: Այս մասին հայտնում է The Washington Examiner-ը՝ վկայակոչելով Fox News-ի հետ Թրամփի հարցազրույցը:

Թրամփի խոսքով՝ Մանաֆորթը «շատ հաճելի» մարդ է:

«Նայեք, թե ինչ է նրա հետ տեղի ունենում, սա ասես Ալ Կապոնեն է»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Շոն Սփայսերը պատմել էր Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի դերի մասին: Իր գրքում Սփայսերը խոստովանել էր, որ Մանաֆորթը կասկածվում է «Մոսկվայի գործիքը» լինելու մեջ եւ կենտրոնական դերակատարում է ունեցել Թրամփի նախագահական ընտրարշավում: Մինչդեռ ինքը Սփայսերը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հակված էին Մանաֆորթին գնահատել որպես երկրորդական անձի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ