Հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը: Հուլիսի 17-ին համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանին արձանագրել է հրաժարականը եւ դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:
Կոտայքի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 եւ 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։