News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբում կրկին լարվածություն առաջացավ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների եւ վարչապետին կից ընտրական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի միջեւ:

Նախ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Որպեսզի հասկանանք կառավարության հետ կոմպրոմիս հնարավոր է, թե ոչ, պետք է հասկանանք, մենք թույլ տալի՞ս ենք, որ ընտրողը մասնակցի մանդատների բաշխմանը. եթե թույլ չենք տալիս՝ փակ ցանկ է, եթե թույլ ենք տալիս, ապա այս կամ այն մոդելով բաց մոդել է: Եթե այս հարցում ընդհանուր եզրեր չունենք կառավարության հանձնաժողովի հետ, եւ նրանք խպնդում են փակ ցուցակը, քննարկելու բան չի մնում: Եթե իրենք ասում են, որ ընտրողները չպետք է միջամտեն մանդատների բաշխմանը թեկնածուների միջեւ, հատումը զրոյական է»:

Դաինել Իոաննիսյանը հիշեցրեց կառավարության ծրագիրը, որտեղ գրված է, որ պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից. «ՀՅԴ-ի առաջարկածը՝ բաց ցուցակներով համամասնականը, ռեյտինգայինի տարատեսակ է: Այո, ես անձամբ կարծում եմ, որ ՀՅԴ-ի առաջարկած տարբերակը հակասում է կառավարության ծրագրին»:

Նիստը վարող, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ եզրակացրեց. «Մեզ պարզ է կառավարության մոտեցումը՝ բաց ցուցակի որեւէ մոդիֆիկացիա քննարկման ենթակա չէ»:

ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանն էլ հարց ողղեց. «Պարոն Իոաննիսյան, ռեյտինգային ասելով դուք հասկանում եք տեսական գրականության մեջ եղած սահմանո՞ւմը, թե այն, ինչը դուք եք հասկանում ռեյտինգային ասելով»:

Իոաննիսյանն արձագանքեց. «Կարեւոր չէ, թե ես ինչ եմ հասկանում, ռեյտինգային ընտրակարգն արգելող դրույթը գրված է կառավարության ծրագրում եւ եթե ձեզ համար հասկանալի չէ, թե կառավարության ծրագրի այս կամ այն եզրույթը ինչ է նշանակում, կարծում եմ՝ կարելի էր դա այն ժամանակ հարցնել: Ես կառավարության ծրագիրը չեմ ներկայացնում»:

Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ եթե շատ լայն մոտենանք, ապա փակ ցուցակներով համամասնականն էլ է ռեյտինգային, քանի որ ռեյտինգավորում ենք կուսակցություններին. «Խոսքը երկու մոտեցումները համաձայնեցնելու մասին է»:

Ի վերջո, որոշում կայացվեց, որ խորհրդարանական ուժերը ի մի կբերեն իրենց մոտեցումները, եւ իրենց առաջարկվող մոդելը կներկայացնեն կառավարության հանձնաժողովին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեւակ Միքայելյանը՝ Հրազդանի քաղաքապետ. Նա ստացել է ընտրողների 69 տոկոսը
Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը...
ԿԸՀ տվյալները. Արմավիրում վստահ հաղթանակ տարավ ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը
Արմավիրում հոկտեմբերի 21-ին կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններին 26 հազար 36 ընտրողից մասնակցել է ընդամենը 8 հազար 969-ը…
ԿԸՀ տվյալները. Արմավիրում վստահ հաղթանակ տարավ ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը
Արմավիրում հոկտեմբերի 21-ին կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններին 26 հազար 36 ընտրողից մասնակցել է ընդամենը 8 հազար 969-ը…
Անկախ Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը. Էջմիածնում հաղթել է ՔՊ-ական Դիանա Գասպարյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ Հայաստանի առաջին կին քաղաքապետը ստացել է 4519 ձայն…
ԿԸՀ-ն ամփոփել է Կապանի արդյունքները. Անկուսակցական Գեւորգ Փարսյանն ստացել է 54 տոկոս քվե եւ հաղթել ՔՊ-ականին
Դավիթ Խուդաթյանն արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին...
Էջմիածնի ընտրություններում հաղթում է ՔՊ-ական Դիանա Գասպարյանը. տվյալներ 9 տեղամասերից
Թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովից NEWS.am-ին հայտնեցին 23 տեղամասերից 9-ի տվյալները...
Ամենաշատ
Partner news