News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը կոչ է արել պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ անհապաղ լսումներ կազմակերպել՝ հուլիսի 16-ին Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Այս մասին հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ ամերիկացի ժողովուրդն արժանի է, որպեսզի իմանա, թե Թրամփն ինչ է խոստացել Պուտինին առանձնազրույցի ժամանակ, որին, երկրների առաջնորդներից բացի, միայն թարգմանիչներն են ներկա եղել:

Նա նշել է, որ Թրամփը «ծայրահեղ թուլություն» է դրսեւորել՝ չդատապարտելով 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը: Նրա խոսքով՝ հանդիպումից հետո Թրամփի հրապարակային մեկնաբանությունները մեծացնում են փակ դռների հետեւում կատարվածի մասին ավելին իմանալու անհրաժեշտությունը: Շումերը դա ազգային անվտանգության հարց է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ