News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ութ անգամ հանդիպելու առաջարկ է արել, սակայն վերջինս հրաժարվել է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի ապարատի ղեկավար Մահմուդ Վաեզին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ասում են, որ ի վերջո իրանցիները ստիպված կլինեն շփման մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, սակայն մինչ օրս հակառակն է եղել: Նախագահ Ռոհանիի՝ անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մասնակցելու նպատակով Նյու Յորք այցի ընթացքում Թրամփն ութ անգամ հանդիպելու առաջարկ է արել Ռոհանիին, սակայն՝ ապարդյուն»,- ասել է Վաեզին, ում խոսքերը հրապարակվել են Իրանի կառավարության կայքում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն այժմ ԱՄՆ-ին ավելի մեծ հարգանքով է վերաբերվում, քան անցյալում՝ հավելելով, որ Թեհրանը մի օր կառաջարկի գործարքը կնքել:

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Աքբար Վելայաթին Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում՝  մատնանշելով Վաշինգտոնի կողմից միջազգային համաձայնագրերի խախտումը, այդ թվում անեւ՝ միջուկային գործարքի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ