News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կարող է առեւտրային համաձայնագիր կնքել Մեքսիկայի հետ, ապա առանձին համաձայնագիր՝ Կանադայի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խիստ կասկածի տակ դնելով Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) ապագան, փոխանցում է Reuters-ը։

«Մենք շատ լավ կապեր ունենք Մեքսիկայի եւ նրա նոր նախագահի հետ՝ առեւտրի համաձայնագրի հետ կապված»,-ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Թրամփը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր վերանայել 24-ամյա առեւտրային պայմանագիրը, որը կնքվել է ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեքսիկայի միջեւ՝ այն անվանելով աղետ Միացյալ Նահանգների համար։ Բանակցությունները, որոնք մեկնարկել են նախորդ տարվա օգոստոսին, դանդաղ են ընթանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ