News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին կարելի է անձամբ պատասխանատու համարել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության համար: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այո, քանի որ նա երկրի ղեկավարն է: Սա նույնն է, ինչպես ես եմ ինձ պատասխանատու համարում այս երկրում կատարվողի համար: Այնպես որ, իհարկե, որպես երկրի առաջնորդ, դուք կարող եք նրան պատասխանատու համարել»,- CBS- ին տված հարցազրույցում ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը Հելսինկիում Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հավաստիացրել էր, որ ԱՄՆ-ում ընտրությունների վրա Ռուսաստանի ենթադրյալ ազդեցության հետ կապված սկանդալում «մեղավոր են երկու կողմերն էլ», ինչը խիստ քննադատության էր արժանացել ԱՄՆ-ի ներսում: Ամերիկացի առաջնորդը պարզաբանել էր, որ ընտրություններին ռուսական միջամտության ապացույցներ չի տեսնում: Երեքշաբթի Թրամփը հայտարարել էր, որ նա սխալվել էր եւ իրականում նկատի ուներ հակառակը՝ Ռուսաստանը կարող էր միջամտել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ