News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ինքը չի պատրաստվում կադրային ջարդ իրականացնել քննչական կոմիտեում:

«Կադրային ջարդը, որպես այդպիսին, ինձ համար անընդունելի է: Ցանկացած քննիչ իմ կողմից գնահատվում է 3 չափանիշներով՝ հավատարմություն իր մասնագիտությանը, պրոֆեսիոնալիզմ եւ անկաշառություն»,- ասաց նա:

Նշենք, որ Վահագն Հարությունյանն օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է հրաժարականի դիմումը:

Տպել
Ամենաշատ