News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն EWTN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարողացել է Մոսկվայի հետ շփման եւ երկխոսության համար ուղի ստեղծել, հաղորդում է  «Լենտա»-ն՝ վկայակոչելով Պետքարտուղարության կայքը: Նրա խոսքով՝ Թրամփը նպատակ ուներ «վերցնել երկու երկրները, որոնք երկկողմ հարաբերությունների վատ ճանապարհով էին գնում, եւ փորձել փոխել այդ ճանապարհը»:

«Մենք պատրանքներ չունենք այն մարտահրավերների հետ կապված, որոնք Ռուսաստանը ներկայացնում է Միացյալ Նահանգներին համար: Սակայն կան այնպիսի բաներ, ինչպիսին ահաբեկչության դեմ պայքարն է»,- պարզաբանել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ հավելելով, որ երկու երկրներն էլ միջուկային զենք ունեն:

Հուլիսի 19-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահը խնդրել է իր՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին Ռուսաստանի ղեկավարին հրավիրել Վաշինգտոն: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքով՝ այցի քննարկումը, որը նախատեսվում է անցկացնել աշնանը, արդեն սկսվել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ