News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին Facebook-ի օգտատերերի ուշադրության կենտրոնումյ հայտնված ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մեկնում է արձակուրդ։

Այս առնչությամբ նա Facebook-յան էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ ձեզ, որ արդեն երեք օր է՝ մեկնարկել է պաշտոնական արձակուրդս, իսկ այսօր մեկնում եմ երկրից՝ վաղօրոք պլանավորած հանգստի:

Բոլորիդ մաղթում եմ ամառային լավ հանգիստ, բարձր տրամադրություն, իսկ մեր երկրին էլ` խաղաղություն:

Հ.Գ. Այս ընթացքում ուշադրության կենտրոնում կպահեմ ընտրական օրենսգրքի մշակմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքները եւ կարճ ժամանակ անց կմիանամ գործընկերներիս»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել էր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։

Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ում արձագանքել է գրառմանը եւ ներողություն խնդրել. «Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր՝ ի վերջո ինչի մասին է քննարկումը), եւ որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երեւույթը (գուցե անհաջող եմ ձեւակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ եւ բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք»,-գրել է նա:

«էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք». Արփինե Հովհաննիսյանը ներողություն խնդրեց Դանիել Իոաննիսյանից

Տպել
Ամենաշատ