News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյու Ջեքմանի գլխավոր դերակատարմամբ «Լոգան» ֆանտաստիկ մարտաֆիլմի հետ կապված 2017-ին ամենամեծ քանակությամբ գանգատներն են ստացվել բրիտանացի կինոսերներից, հայտնում է «Լենտա․ ռու»-ն՝ վկայակոչելով ֆիլմերի դասակարգման հարցերով բրիտանական խորհրդի կայքը։

Ըստ հետազոտական տվյալների՝ ֆիլմը ստացել է 20 պաշտոնապես գրանցված գանգատ։ Հանդիսատեսների մեծ մասին դուր չի եկել, որ «Լոգանը»՝ բռնության ու դաժանության տեսարաններով հանդերձ ստացել է «15+» տարիքային դասակարգումը։ Բրիտանական խորհրդում շեշտել են, որ ֆիլմը ավելի շատ կենտրոնացած է էքշն տեսարանների, քան սադիզմի վրա։

Նշում են, որ նախորդ տարիներին վրդովեցուցիչ ֆիլմերի շրջանում առաջատար էին դարձել նրանք, որոնք հավաքել էին 40-50 բացասական արձաանք։ 2017-ին գանգատների քանակը նախորդ տարվա 371-ից նվազել էր մինչև 262։

Երկրորդ հորիզոնականում «Կոնգ՝ Գանգի կղզի» ֆիլմն է՝ վեց գանգատներով։ Երրորդ տեղը կիսել են «Օտարը․ պատգամ», «Զինված ուրվականը» ու «Այն» ֆիլմերը՝ հինգական գանգատներով։

2017-ի հուլիսին հայտնել էին, որ 2016-ի ամենավրդովեցուցիչ ֆիլմն էր դարձել «Դեդփուլը» ՝ Ռայան Ռեյնոլդսի մասնակցությամբ։ Այդ ֆիլմի կապակցությամբ 51 գանգատ էր գրանցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ