News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին ամիսներին շատ է քննարկվում ՆԱՏՕ-ի մասին թեզը եւ Հայաստանի համար հնարավոր արեւմտյան այլընտրանքը: Այս մասին հուլիսի 20-ին հայտարարեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Հայաստան եւ Ռուսաստան. Իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» թեմայով գիտաժողովում:

Քաղաքագետը, մասնավորապես, բավական կոշտ արտահայտեց այս հարցում իր թեզը՝ հայտարարելով, որ Հայաստանի համար ՆԱՏՕ-ական այլընտրանքը զգալի չափով փակված է:

«Այս թեման ինչ-որ բանով քաղաքականապես արդիական չէ: Այո՛, շահարկման առարկա է, բայց հազիվ թե՝ քաղաքականապես արդիական: Ինչո՞ւ: Որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ ոչ թե ՆԱՏՕ-ի շարքային անդամ է, այլ երկիր, որն ԱՄՆ-ից հետո երկրորդ ռազմական պոտենցիալն ունի»,- պարզաբանեց Մարկեդոնովը:

Նա հիշեցրեց, որ Թուրքիան Հայաստանի հետ միանգամայն բարդ պատմական հարաբերություններ ունի, Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է եւ ամբողջությամբ աջակցում է ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքվի քաղաքականությանը:

«2016 թվականի ապրիլին երկու երկրները միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշում են որդեգրել: Դրանցից մեկը Թուրքիան է, մյուսը Ուկրաինան»,- նշեց ռուսաստանցի փորձագետը:

Մարկեդոնովի համոզմամբ՝ չկարգավորված ղարաբաղյան հարցը եւ կողմերի մաքսիմալիստական ձգտումները նույնպես այն պատճառներից մեկն է, որ Հայաստանի համար ՆԱՏՕ-ական ինտեգրումը զգալի չափով փակված է:

Միաժամանակ, քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է այնքան ժամանակ մինչ նրանց շահերը համընկնում են:

«Ռուսաստանի գործոնն այն պատճառով չի առաջանում, որ կա ինչ-որ մեծ սեր կամ պատմական ինչ-որ կանխորոշվածություն, կամ խորհրդային ինչ-որ կայսերական ավանդույթներ, այլ շահերի պատճառով: Հաջորդ թեզը, որ ես նշում եմ որպես դաշնակցային, սիրո մասին չէ: Դաշնակցությունը շահերի մասին է: Շահերը համընկնում են՝ դաշնակցություն կլինի: Շահերը չեն համընկնում, երկրները տարբեր ուղղություններով են հեռանում եւ այս կամ այն իրադարձությունները տարբեր կերպ են մեկնաբանում»,- շեշտեց Մարկեդոնովը՝ հավելելով, որ շահերի տարբերություններ կան ե՛ւ Թուրքիայում ԱՄՆ-ի հետ, ե՛ւ Իսրայելում ԱՄՆ-ի հետ, սակայն նրանք մնում են գործընկերներ եւ դաշնակիցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ