News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շաբաթ Փարիզի դատախազությունը երկարացրել է Ելիսեյան պալատի աշխատակից Ալեքսանդր Բենալայի կալանքի ժամկետը, ում կասկածում են մայիսմեկյան ցույցի մասնակիցների նկատմամբ բռնի գորոծղությունների կատարման մեջ: Այս մասին հայտնում է AFP-ն:

Հինգշաբթի Փարիզի դատախազությունը քննություն է սկսել՝ կապված նախագահական աշխատակազմի աշխատակցի կողմից լիազորությունների գերազանցման եւ բռնի գործողությունների կատարման կասկածների հետ: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Բենալյան պատասխանատու էր տարբեր միջոցառումների անցկացման ժամանակ Էմանուել Մակրոնի անվտանգության ապահովման համար:

Բենալան մայիսին թույլտվություն ստանալով ոսատիկանության շարքերում ներկա լինել Փարիզում մայիսմեկյան ցույցերին, ծեծել է մի երիտասարդի եւ կոպիտ գործողություններ կատարել երկու կանանց նկատմամբ:

Շաբաթ կալանքի ժամկետի երկարացման որոշում է ընդունվել նաեւ նախագահական աշխատակազմի մեկ այլ աշխատակցի՝ Վինսան Կրազի նկատմամբ, որը Բենալայի հետ մասնակցել է ցույցերի մասնակիցների վրա հարձակմանը: Ե՛վ Բենալան, ե՛ւ Կրազը մտնում են ֆրանսիական ժանդարմերիայի քաղաքացիական ռեզերվի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ