Ոստիկանությունը կանանց թրաֆիքինգի եւ նրանց մարմնավաճառությամբ զբաղվել ստիպելու կասկածանքով հինգ իսրայելցու է ձերբակալել, կիրակի օրը դատարանը մեկ շաբաթով երկարաձգել է նրանց նախնական կալանքի ժամկետը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Մի քանի ամիս տեւած հետաքննությունը օգնել է բացահայտել քրեական ցանցը, որը զբաղվում էր Բելառուսում եւ ԱՊՀ այլ երկրներում աղջիկների հավաքագրմամբ՝ հետագայում Իսրայելում մարմնավաճառությամբ զբաղվելու համար:
Նշվում է, որ ձերբակալվածներն Իսրայելի տարբեր քաղաքներում մնակվող նախկին ԽՍՀՄ-ի հայրենադարձներն են: Նրանք նաեւ անչափահասների էին բերում երկիր՝ գիշերային ակումբներում եւ հասարակաց տներում աշխատելու համար: