News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուլիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Ռոստոմյանն անդրադարձել է անցած շաբաթվա վերջին մայրաքաղաքում տեղի ունեցած խոշոր հրդեհներին՝ ՓԾ տնօրենին հանձնարարելով անհրաժեշտության դեպքում սահմանել արձագանքող ուժերի ուժեղացված հերթապահություն, խստորեն հետեւել տեխնիկական միջոցների վերոնորգմանը՝ բացառելով դրանց անսարք վիճակում շահագործումը եւ ուշացումները դեպքի վայր, ինչպես նաեւ առաջարկ ներկայացնել հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի համալրման վերաբերյալ՝ հաշվի առնելով դրանց ծանրաբեռնվածությունը:

ԱԻ փոխնախարարներին Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է վերահսկել համակարգի ստորաբաժանումների շենք-շինություններում իրականացվող շինարարական աշխատանքների որակներին ու սահմանված ժամկետների պահպանմանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադառնալով 2018 թ. երկրորդ կիսամյակում հանրապետությունում սպասվող խոշոր միջոցառումներին, ինչպիսիք են մայրաքաղաքի 2800-ամյակի տոնակատարությունները, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եւ Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումները՝ ԱԻ նախարարն ընդգծել է դրանց պատշաճ կերպով պատրաստվելու եւ անվտանգությունն ապահովելու խնդիրների հարցում հետեւողական լինելու անհրաժեշտությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ