News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը հետ է հավաքում ժամանակին ապօրինի տրամադրած ավտոմեքենաների պետհամարանիշները։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 23–ին, ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան Facebook սոցիալական ցանցի  ուղիղ հեռարձակման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Սանասարյանի խոսքով՝ այդ պետհամարանիշները գրանցված չեն որեւէ տեղ, հետեւաբար այդ պետհամարանիշներով երթեւեկող ավտոմեքենաների վարորդները խախտումներ կատարելու դեպքում չեն տուգանվում։ «Նախկին գեներալներ, ոստիկաններ, ոստիկանապետեր, բարձրաստիճան պաշտոնյաներ իրար համարներ են նվիրել, ու այս մարդկանց վարորդները խախտումներ են արել, բայց չեն վճարել, քանի որ պետհամարանիշները գրանցված չեն»,– ասաց Սանասարյանը, նշելով, որ եկեղել է ժամանակը, որ մադրիկ գիտակցեն՝  չկան արտոնյալներ։

Նա նաեւ նշեց, որ ուսումնասիրություններ են իրականացվում «Լուսանշան» ՊՈԱԿ–ում։ Այդ կառույցը 2014 –2017 թթ. պետբյուջեից տարեկան ստացել է 800 մլն դրամ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 238 մլն դրամ։ « ՊՈԱԿ–ը 3.4 մլրդ դրամ գումար է ստացել։ Ցանկանում ենք հասկանալ, թե որտեղ է ծախսել այդ գումարը ՊՈԱԿ–ը, որը հիմա փորձում են լուծարել»,–նշեց Սանասարյանը։

Տպել
Ամենաշատ