News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն այսօր՝ հուլիսի 24-ին իր հերթական նիստն է անցկացնում:

Հիշեցնենք, որ նախորդ երկու նիստերում քննարկվել է ընտրական համակարգի մոդելը եւ ընտրատեղամասերում տեսախցիկների խնդիրը:

Կառավարությունը եւ «Ելք»-ը հանդես են գալիս միասնական համամասնական ցուցակներով ընտրակարգի օգտին, որի ժամանակ ընտրողը այդ ցուցակներում փոփոխություն անել չի կարող: «Ծառուկյան» դաշինքը եւս կողմ է այս ընտրակարգին:

ՀՅԴ-ն նույնպես մաքուր համամասնական ընտրակարգի կողմնակից է, սակայն ցանկանում է, որ այդ ցուցակները ընտրողը կարողանա այդ ցուցակից ընտրել իր ցանկալի թեկնածուին, ինչով ցուցակում հերթականության փոփոխություն կարող է լինել:

ՀՀԿ-ն, առաջարկում է հիբրիդային մոդել, երբ ընտրողին կտրվի երկու քվեաթերթիկ՝ մեկում կլինի մաքուր համամասնական ընտրություն, որտեղ կլինեն կուսակցությունների անունները միայն, իսկ երկրորդը կլինի տարածքային (ռեյտինգային) քվեաթերթիկ, ինչպես եղել է 2017-ի ընտրություններում: ՀՀԿ-ն պնդում է, որ չի կարելի հրաժարվել տարածքային ցուցակներից, քանի որ այդ դեպքում մարզերից պատգամավորներ չեն ընտրվի, բոլորը կլինեն Երեւանից:

Նշենք, որ նախորդ նիստերում իրենց առաջարկներն են ներկայացրել խորհրդարանական բոլոր 4 ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ վարչապետին կից ընտրական բարեփոխումների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Վերջինս ներկայացրել է իրենց հանձնաժողովում քննարկված առաջարկները:

Հատկանշական է, որ մինչեւ օրս պարզ չէ, թե այս երկու հանձնաժողովները ընտրական օրենսգրքի երկու առանձին նախագի՞ծ են ներկայացնելու, թե միասնական նախագծի են հանգելու:

Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ իրենք անպայման նախագիծ են ներկայացնելու, եւ այն առեւտրի առարկա չի լինելու քաղաքական ուժերի հետ:

ԱԺ ուժերի ներկայացուցիչներն էլ պնդում են, որ ճիշտ կլինի միասնական դիրքորոշում ձեւավորել՝ կոնսենսուսի հանգելով:

Վարչապետին կից ընտրական բարեփոխումների հարցերով հանձնաժողովի նախագահ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով մասնակցել է ԱԺ-ում աշխատանքային խմբի նիստին, նշել է, որ Իդեալական տարբերակում պետք է ունենանք մեկ նախագիծ բոլորիս հետ համաձայնեցված, բոլորիս սրտով, որի առանձին կետերի շուրջ կարող են տարբեր ուժեր որոշակի վերապահումներ ունենալ»: Նա հույս է հայտնել, որ սեպտեմբերին պատրաստ կլինի Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը:

Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունում ձեւավորված հանձնաժողովի պատրաստածը ընդամենը նախագծի նախագիծ է, այն դեռ պետք է քննարկվի:

Թե ինչպես կհանգուցալուծվի այս թնջուկը, կերեւա ապագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ