News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հավանություն տվեց «Սաթենկար» ՍՊԸ-ին 3 տարով արտոնություն տալու մասին հարցին, որը վերաբերում է ապրանքների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկից ազատելուն:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ 286.5 միլիոն դրամի չափով ներդրում է կատարվելու, եւ ըստ ներդրումային ծրագրի՝ ստեղծվելու է 24 աշխատատեղ՝ 94.000 դրամով:

«Մենք տրիկոտաժի ոլորտը համարել ենք գերակա, եւ ով դիմում է այս ոլորտում՝ որեւէ խոչընդոտ, որեւէ հավելյալ բեռ չենք դնում, միայն թե իրականացվեն ծրագրերը, որ աշխատատեղեր ստեղծվեն: Այս պահին ստեղծված է 16 աշխատատեղ եւ եթե ԱԱՀ հետաձգումը լինի, մաքսատուրքի մասով էլ արտոնությունը լինի, ծրագրում կավելանան աշխատատեղերը»,- ասաց Մինասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հրավիրում են ներդրումներ կատարել այս ոլորտում:

Փաշինյանը տեղեկացրեց, որ զինվորների ներքնաշորերի հետ կապված չլուծվող խնդիր կա, եւ Պաշտպանության նախարարությունը եւ գլխավոր շտաբը լուրջ զբաղվել են այս խնդրով. «Որոշում է կայացվել, որ խնդրի լուծման գործում ներգրավենք տեքստիլ ոլորտի արտադրողներին: Քանի որ նՆախկին մրցույթների հետ կապված խնդիր կա, պայմանավորվել ենք, որ պետք է հրավիրվեն բոլոր արտադրողները եւ բոլորի ներկայությամբ, տեսախցիկների ներքո, պետք է տեղի ունենան բանակցություններ արտադրողների հետ»,- ընդգծեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ