News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը նախօրեին ընդունել է վերջին տարիներին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին եւ խոստացել, որ հետամուտ է լինելու նրանց որդիների մահվան հանգամանքները պարզելու հարցում։ NEWS.am-ին այս մասին  ասաց զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։

«2 ժամ 20 րոպե տեւած հանդիպման ընթացքում մենք՝ հինգ ծնողներս, Կոստանյանին  ներկայացրեցինք մեր դժգոհություններն ու մտահոգություները, խոսեցինք մեր բողոքի մասին։ Նա մանրամասն լսեց մեզանից յուրաքանչյուրին, բացթողումները շտկելու հանձնարարություններ տվեց։ Ընդհանուր տրամադրվածությունը շատ լավ էր, մտածում եմ, եթե այսպես շարունակվի, ամեն ինչ լավ կլինի։ Կոստանյանը խոստացավ, որ մեր բոլորի գործերը հարյուր տոկոսով կբացահայտվեն եւ մեղավորները կպատժվեն։ Նա նաեւ ասաց, որ 7-10 օր հետո կրկին կընդունի մեզ»,- տեղեկացրեց Նանա Մուրադյանը։

Նշենք, որ հունվարի 27-ի՝ հայկական բանակի 19-րդ տարեդարձի նախօրեին, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերից մի քանիսը, իրենց որդիների նկարները ձեռքներին, Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ լուռ ցույց էին արել՝ պահանջելով վերականգնել արդարությունը եւ բացահայտել իրենց  որդիների մահվան իրական պատճառները։

Երկրի ղեկավարը մոտեցել էր իրենց, զրուցել եւ խոստացել, որ զինվորական դատախազին կհրահանգի զբաղվել հավաքվածների գործերի արդար քննությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ