News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը անդրադարձ է առաջացրել, որովհետեւ Հայաստանում իշխանափոխությունից հետո Ռուսաստանի պաշտոնատար անձինք խիստ գնահատականներ չեն տվել, հանգիստ են արձագանքել եւ հայտարարել են աշխատելու պատրաստակամության մասին: Այս մասին Հայաստանի գործընթացներին ռուսական կողմի արձագանքի հետ կապված իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ ասաց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը կապված է կոնկրետ անձանց հետ. «Այն, ինչը կարող է Մոսկվային մտահոգել ոչ թե անձնական ճակատագիրն է, այլ այն, թե ինչպես է ձեւավորվելու Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Մոսկվային մտահոգում է այն, որ նոր իշխանությունը փորձում է հեղափոխական ճանապարհով խախտել ժառանգորդությունը, եւ սա վտանգավոր է: Հայ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ Ռուսաստանի առջեւ նախկին իշխանությունների քծնելու մասին հայտարարության ենթատեքստում Մարկեդոնովը նկատում է, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս ՀԱՊԿ-ին քննադատել են ղարաբաղյան հակամարտության հետ կապված պասիվ արձագանքի համար, տարաձայնություններ են եղել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի հարցով: Նրա խոսքով՝ Մոսկվան կարծում էր, որ իշխանությունների մուտքի գործընթացը սահուն կիրականացվի, որոշ բաների վրա աչքերը փակում էր, եւ կա որոշակի հիասթափություն:

Մեկնաբանելով Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված հարցը (այս գործով կալանավորված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը – խմբ.)՝ Մարկեդոնովը զարմացած նկատեց, որ Լավրովի հայտարարության մեջ ընդհանրապես խոսք չի գնում այս իրադարձությունների մասին: «Զգուշացնում եւ հարցեր է առաջացնում այն, որ էյֆորիայի մեջ քայլերը չեն հաշվարկվում: Բոլորը համոզված են, որ իշխանությունների հանրաճանաչությունը վաղը եւ վաղը չէ մյուս օրը նույնը կլինի, ինչ այսօր, որ նա ոչ մի անգամ ոչ մի սխալ չի կատարում: Կառավարությունը ժամանակավոր է, առջեւում ընտրություններ են: Հիմնելով կոշտ առճակատման սցենար՝ իշխանություններն ապագայի համար խնդիրներ են ստեղծում: Անկախ արտաքին խաղացողների արձագանքներից՝  դա թույլ չի տա ներքին կայունություն ստեղծել: Անհրաժեշտ է հանգիստ սովորել համադրել հեղափոխության եւ պրագմատիզմի լեզուն»,- նշեց Սերգեյ Մարկեդոնովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ