News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի քան 10 հազար մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ տարհանվել են Ինդոնեզիայի Լոմբոկ կղզուց՝ այստեղ տեղի ունեցած երկրաշարժից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Համատեղ որոնողափրկարարական թիմի անդամները դեռեւս պետք է հասնեն Լոմբոկ կղզու բոլոր շրջաններ, հատկապես այն շրջաններ, որոնք բոլորից շատ են տուժել»,–հայտնել է Տարերային աղետների  հետեւանքների վերացման  ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն։ Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների հետեւանքով ավերվել են մի քանի հյուրանոցներ ու 3 կամուրջներ։

Ականատեսների տվյալներով՝ Լոմբոկ կղզում երկրաշարժն ուժեղ է եղել, ցնցումները զգացվել են նաեւ Բալիում։ Վերջին տվյալներով՝ աղետի հետեւանքով զոհվել է 91 մարդ, ավելի քան  200 հոգի էլ լուրջ վնասվածքներ են ստացել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինդոնեզիայի իշխանությունները Գիլի արշիպելագի ոչ մեծ կղզիներից տարհանել են 1200 զբոսաշրջիկներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ