News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն  օգոստոսի 7-ին հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Արցախի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում Գ․Մարտիրոսյանը կարեւորել է ֆինանսական ոլորտի դերն ու նշանակությունը Արցախի տնտեսական կյանքում։ Պետնախարարի խոսքերով՝ ոլորտում զբաղվածությունը կազմում է շուրջ 500 աշխատակից՝ 300.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ երկար տարիներ պետության եւ ֆինանսական ոլորտի տնտեսվարողների միջեւ առկա է համագործակցության բարձր մակարդակ, հատկապես բիզնես վարկավորման եւ հիպոթեքային վարկավորման ասպարեզներում։

Պետնախարարն անդրադարձել է էլ ավելի վաղ Արցախում մեկնարկած եւ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առեւտրային բանկերի կողմից որոշ կատեգորիաների ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի եւ դուրս գրված վարկերի տույժերի եւ տուգանքների ներման գործընթացին։ Գ․ Մարտիրոսյանի առաջարկով՝ տնտեսվարող բանկային եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են այս հարցում իրենց կառույցների որդեգրած մոտեցումները, որոնք գլխավորապես հանգում էին անհուսալի վարկառուների կուտակած տույժերի եւ տուգանքների ներմանը եւ վարկերի վերակազմավորմանը։ Համփոփումն այդ ներկայացումների՝ պետնախարարը կարեւորել է բանկերի ֆիզիկական անձ հաճախորդների պատշաճ իրազեկումը՝ կապված այս կամ այն կատեգորիային իրենց պատկանելության եւ վերոնշյալ ընթացակարգից օգտվելու հնարավորության հետ։

Հանդիպմանը քննարկվել է նաեւ աշխատանքային քարտերի սպասարկմանը եւ գործընթացի բաց եւ մրցակցային մրցութավորմանը, շրջաններում հիպոթեքային շուկայի ակտիվացմանը եւ բանկային կապիտալի ներգրավմանը, հիպոթեքային վարկավորմամբ վճարվող կանխավճարի հնարավոր մատչելիացման հեռանկարին վերաբերող եւ ընթացիկ այլ հարցեր։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ