News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 12
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող՝ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ բողոքարկելով առաջին ատյանի կայացրած որոշումը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողներին ասաց պաշտպանը:

«Թեեւ Խաչատուրովի համար որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, սակայն գրավը հանդիսանում է կալանավոման այլընտրանքային խափանման միջոց, այսինքն դատարանը գտել է, որ Յուրի Խաչատուրովի համար կալանքը թույլատրելի է: Իրավական դաշտում հետեւյալ սկզբունքն է գործում, որ կալանքը թույլատրելի ճանաչելու համար պետք է հիմնավորված լինի անձի առնչությունը առաջադրված մեղադրանքին եւ հետո նոր քննարկվի կալանավորման հիմքերը: Մեր դեպքում դատարանը հիմնավորված էր համարել, որ Խաչատուրովը առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ, այսինքն՝ Յուրի  Խաչատուրովը սահմանադրական կարգը տապալելու գործողություններ չի իրականացրել: Եվ այս հանգամանքը հաշվի առնելով, միեւնույն է, դատարանը որոշել է, որ կալանքը թույլատրելի է: Մենք կարծում ենք, որ այս պայմաներում կալանքն անթույլատրելի էր եւ հենց այդ հիմքով բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան եւ խնդրում ենք, որ Վերաքննիչը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը եւ վերացնի կալանքի մասին որոշումը»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը եւ պարզ չէ, թե երբ կվերադառնա Հայաստան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց:

ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել. Վահագն Հարությունյան. Pastinfo.am
ՀՔԾ-ն չի ուզում բացահայտել, և չի կարող բացահայտել «Մարտի 1»-ի սպանությունների հանգամանքները…
Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ եւ միջնորդություններ են ներկայացրել ՍԴ. Տիգրան Եգորյան
Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասով լրացվել են Ռ․Քոչարյանի պաշտպան...
Մարտի 1-ի բարդ եւ բազմաշերտ գործը չի կարող մակերեսային քննության առարկա լինել. Էլինար Վարդանյան
Մենք տեսանք մասնագիտական պատշաճ մակարդակի քննության օրինակ. ես նկատի ունեմ ոչ թե որոշումը, այլ դատական գործընթացը...
Յուրի Խաչատուրովի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 30-ին ժամը 13:00-ին...
Գործարարներն այդպիսով ասում էին, թե ինչ վերաբերմունք ունեն Մարտի 1-ի գործի հանդեպ․ Վիկտոր Սողոմոնյան
Իսկ այս իշխանությունն ասում է՝ սրան-նրան կնստեցնենք, կբերի փողերը․․․
Արդյո՞ք Աննա Դանիբեկյանը այն դատավորն է, որն ի վիճակի է քննել մարտի 1-ի գործը․ ՓՊ անդամ Ասյա Օվանյան
Վերաքննիչ դատարանում բոլորովին այլ որակի դատական․․․