News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ լեգիտիմ չեն, փոխանցում է «ՌԲԿ»-ն: «Անդրադարձ է եղել Վաշինգտոնի կողմից առեւտրային սահմանափակումների տեսքով հնարավոր նոր ոչ բարեկամանակ քայլերի թեմային: Ընդգծվել է նման գործողությունների լիարժեք անօրինականությունը միջազգային իրավունքի տեսանկյունից»,- նշվում է Կրեմլի հայտարարության մեջ:

Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, հայտնի էր դարձել բրիտանական Սոլսբերիում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառով ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին: Սահմանափակիչ միջոցառումները կիրականացվեն երկու փուլով: Նախ, կարգելվի ազգային անվտանգության հետ կապված մի շարք ամերիկյան ապրանքների, մասնավորապես՝ երկակի նշանակության էլեկտրոնիկայի մատակարարումը Ռուսաստան:

Եթե Մոսկվան քիմիական զենքից հրաժարման երաշխիքներ չներկայացնի եւ չհամաձայնի թույլատրել միջազգային փորձագետների մուտքը, ապա Վաշինգտոնը սպառնում է նվազեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, կրճատել երկրների միջեւ արտաքին առեւտուրը եւ խանգարել Ռուսաստանին միջազգային բանկային վարկերի ձեռքբերման գործում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news