News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սան Ֆրանցիսկոյում դատավորը որշել է, որ Monsanto ընկերությունը մոտ 290 մլն դոլարի փոխհատուցում է վճարելու Քալիֆորնիայի նահանգի Բենիշ քաղաքից այգեպանին, որը ընկերությանը մեղադրել է նրա արտադրած հերբիցիդների պատճառով իր մոտ չարորակ ուռուցքի առաջացման մեջ, հայտնում է KPIX 5 հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Բենիշի միավորված դպրոցական շրջանի նախկին այգեպան Լի Ջոնսոնը Monsanto-ի դեմ դատարան հայց է ներկայացրել՝ ընկերությանը մեղադրելով իր մոտ անբուժելի չարորակ ուռուցքի՝ ոչ հոջքինյան լիմֆոմայի առաջացման մեջ:

Ընկերության փաստաբան Սանդրա Էդվարդսի խոսքով՝ այդ արտադրանքով աշխատելու 40 տարիներին քաղցկեղի առաջացման ոչ մի վտանգ չի հայտնաբերվել: Ընկերության փոխնախագահ Սքոթ Փարթրիջը հայտարարության մեջ նշել է, որ Monsanto-ն դատարանի որոշումը կբողոքարկի եւ իր արտադրանքը կպաշտպանի:

Monsanto Co.-ն հիմնադրվել է 1901 թվականին եւ բազավորված է Սենթ Լուիսում: Ձեռնարկությունն արտադրում է գենետիկորեն ձեւափոխված սերմեր, ինչպես նաեւ աշխարհում ամենատարածված «Ռաունդափ» հերբիցիդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ