News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը սահմանված կարգի համաձայն հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի ազգային Ժողովին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ինքը՝ Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ դիմումը ներկայացրել է երեկ՝ փետրվարի 1-ին:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Արմեն Հարությունյանը նշանակվել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ: Մեր թղթակցի հետ զրույցում նա հայտնել էր, որ «նման պաշտոնից հրաժարվելը կլիներ...պաթոլոգիա, քանի որ այդպիսի պաշտոնի հնարավորություն հարյուր տարին մեկ է լինում»:

Նշենք, որ Հարությունյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն զբաղեցնում է  2006 թվականի փետրվարի 20-ից։ Ներկայումս շրջանառվում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մի քանի թեկնածուների անուններ:

Հարցին, թե ո՞ւմ է տեսնում Հայաստանի օմբուդսմենի պաշտոնում, Արմեն Հարությունյանը պատասխանել է. «Այդ հարցով ես չեմ խոսել եւ քննարկում չի ծավալվել: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նշանակումը սահմանված է օրենքով: Այդ ինստիտուտը կայացած  եւ կարծում եմ, որ հաջորդ Պաշտպանը կկարողանա նորմալ գործունեություն իրականացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ