News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա հունիս ամսվա համեմատությամբ այս տարվա հունիս ամսին արագության գերազանցման իրավախատումներն ավելացել են 40 տոկոսով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը` ներկայացնելով որոշ վիճակագրական տվյալներ:

«Նախորդ տարի մայիս ամսին ՀՀ-ում ունեցել ենք 269 ՃՏՊ, ինչի արդյունքում զոհվել է 22 անձ, վիրավորվել 406-ը: Իսկ 2018 թվականի մայիս ամսին արձանագրվել է 311 ՃՏՊ, ինչի հետեւանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել 442-ը: Այսինքն`կարող ենք արձանագրել, որ 2017 թվականի համեմատությամբ թեեւ զոհերով եւ վիրավորներով ՃՏՊ-ների քանակը աճել է` 269-ից հասել է 311-ի, սակայն զոհերի մասով նվազել է, նախորդ տարվա 22-ի փոխարեն ունենք 14 զոհ, վիրավորների մասով մոտ 40 վիրավոր ավելի: 2017 թվականի հունիսին  եղել է 332 ՃՏՊ, ինչի հետեւանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել 454-ը, 2018 թվականին եղել է 349 ՃՏՊ ինչի հետեւանքով զոհվել է 24, վիրավորվել 541: Հունիս ամսվա վիճակագրությունը նախորդ տարվա նույն ամսվա հետ էական տարբերություն չկա, սակայն կուզեի ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա, ինչպխես գիտենք ՃՏՊ-ների առաջացման գլխավոր պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումն է: 2017 թվականի մայիս ամսին տեսահսկման համակարգերի միջոցով, այսինքն լուսանկարահանող արագաչափ սարքերի միջոցով արձանագրվել է 52423 արագության գերազանցման փաստ, իսկ 2018 թվականի մայիսին արձանագրվել է 81538 արագության  գերազանցման փաստ, գրեթե 30 հազարով ավելի է այս տարի: Հունիս ամսին 2017 թվականի արձանագրվել է 61463 արագության գերազանցման դեպք, իսկ 2018 թվականին 103905 արագության գերազանցման փաստ, այսինքն գրեթե 40 տոկոսով ավելացել է արագության ռեժիմի խախտման դեպքերը, ինչը մեր համար շատ մտահոգիչ է»,- ասաց նա:

Արմեն Խաչատրյանը իրավախախտումների ավելացման մի քանի պատճառներ թվարկեց:

«Իրավախախտումների ավելացման պատճառ են հանդիսանում համընդհանուր ակտիվությունը անձնական գործունեության բոլոր բնագավառներում, ինչն էականորեն ազդում է երթեւեկության ինտենսիվության վրա, իսկ երթեւեկության ինտենսիվությունը արդեն իսկ բերում է խախտումների ավելացման եւ դրանցով պայմանավորված ՃՏՊ-ների, նաեւ վարորդների մի զգալի խումբ ճիշտ չի ըմբռնել ոստիկանությանն իրականացրած քաղաքականությունը, այսինքն` տուգանքների կիրառման քաղաքականության մեղմացումը: Ինչպես գիտենք մայիսի 23-ից տուգանքների կիրառման պրակտիկայում փոփոխություններ են իրականացվել, մեղմացումներ են տեղի քունեցել եւ որոշակի խախտումների դեպքում թեեւ ոստիկանությունը արձագանքում է, բայց տուգանք չի կիրառում, այլ կիրառում է նախազգուշացում: Այդ իրավախախտումների ցանկը հրապարակվել է եւ կարծում եմ` որոշ վարորդներ այս մեղմացումը ճիշտ չեն ընկալել եւ նրանց թվում է, որ կարող են թույլ տալ իրավախախտումներ, այլեւս դրանք պատժելի չեն, ինչը բերում է այս վիճակին»,- ընդգծեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ