News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Կանադայի արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլանդի հետ քննարկել է Օտտավայի եւ Էր Ռիադի միջեւ դիվանագիտական կոնֆլիկտը, ինչպես նաեւ Իրանի ու Ուկրաինայի իրավիճակը: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նաուերթի հայտարարության մեջ, որը տարածվել է շաբաթ քաղաքական գործիչների հեռախոսազրույցից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կանադայի ԱԳՆ-ն օգոստոսի 3-ին մտահոգություն էր հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական ակտիվիստների ձերբակալման կապակցությամբ եւ պահանջել նրանց անհապաղ ազատ արձակել: Ի պատասխան, Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ասել էր, որ Կանադայի դիրքորոշումը «բացահայտ միջամտություն է թագավորության ներքին գործերին» եւ «հակասում է միջազգային իրավունքի հիմքերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ