News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չնայած Թուրքիայի Կենտրոնական բանկի՝ լիրայի կայունացմանն ուղղված ջանքերին, վերջինս շարունակում է ընկնել: AP-ի տվյալներով՝ օգոստոսի 13-ին լիրան ընկել է եւս 7 տոկոսով, քանի որ թուրքական Կենտրոնական բանկի միջոցառումները չի հաջողվել վերականգնել ներդրողների վստահությունը:

Անորոշությունը ցնցել է համաշխարհային ֆոնդային շուկաները եւ զարգացող տնտեսություններով այլ երկրների արժույթների կտրուկ անկում է առաջացրել, ինչպիսիք են Հարավային Աֆրիկան եւ Հնդկաստանը, մտավախությունների ֆոնին, որ ֆինանսական խնդիրները կարող են տարածվել:

«Թուրքիան բախվել է տնտեսական պաշարման հետ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները «մեջքից հարված են հասցրել» երկրին: Նա նաեւ բացառել է տոկոսադրույքների բարձրացման հնարավորությունը, քանի որ դրանք կարող են դանդաղեցնել տնտեսական աճը: Սակայն անկախ վերլուծաբաններն նշում են, որ արտարժույթի կայունացման համար շտապ ավելի բարձր տոկոսադրույքներ են անհրաժեշտ, եւ Էրդողանի կոշտ գիծը պատճառներից մեկն է, որը մտահոգում է ներդրողներին:

Տարեսկզբից թուրքական լիրան արժեզրկվել է մոը 50 տոկոսով, ակայն իրավիճակը կտրուկ վատթարացել էր Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ դիվանագիտական սկանդալի ֆոնին՝ կապված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի հետ, ում դատում են լրտեսության եւ ահաբեկչությանն օժանդակելու համար: Նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում: Վաշինգթոնը պնդում է, որ նա անմեղ է եւ պահանջում է անհապաղ ազատել: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: Անցյալ շաբաթ թուրքական պատվիրակությունը Վաշինգթոն էր այցելել՝ տարաձայնությունները հարթելու հույս փայփայելով, սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել: Ավելին՝ թուրքերի այցելությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքը բարձրացրել է 20 եւ 50 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ