News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Grant Thornton ընկերության հայկական մասնաճյուղը կոչ է արել ԱՄՆ գանձապետարանին Հայաստանի ու ԱՄՆ–ի միջեւ կրկնակի հարկումը բացառելու փոխշահավետ համաձայնագիր կնքելու շուրջ բանակցություններ սկսել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին ուղղված նամակում հայկական մասնաճյուղի գործադիր գործընկեր Գագիկ Գյուլբուդաղյանը հայտարարել է, որ, այդպիսի համաձայնագիր կնքելով, կողմերը ամերիկյան ներդրումների ճանապարհից կհեռացնեն արհեստական պատնեշը, ավելին՝ այն ազդակ կդառնա երկու կողմերի միջեւ համագործակցության նոր ուղիների ուսումնասիրման համար։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարյանը նշել է, որ ամերիկաբնակ հայերը ողջունում են ընկերության ջանքերը եւ կոչ են անում գանձապետարանին առանց հապաղման կնքել այդ համաձայնագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ