News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բացահայտվել է երթուղային ավտոբուսներում տեղի ունեցած շուրջ մեկ տասնյակից ավելի հափշտակության դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2017թ. օգոստոսին քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ երթուղային ավտոբուսում հափշտակել են իր դրամապանակը, որի մեջ եղել են նաեւ բանկային քարտեր, ապա հափշտակված բանկային քարտով կատարվել էր գումարի կանխիկացման գործարք։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված լայնածավալ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված առերեւույթ հափշտակությանը մասնակցություն է ունեցել երեք անձ, հստակեցվել նրանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նույն անձանց կողմից երթուղային ավտոբուսներում իրականացվել են նաեւ այլ հափշտակություններ: Բացահայտվել է 7 տարբեր երթուղիներ սպասարկող ավտոբուսներում կատարված գողության 10 դեպք։ Ընդ որում՝ գողոնը եղել է տարբեր՝ դրամապանակներ, բջջային հեռախոսներ, կանխիկ գումար, բանկային քարտեր, որոնց միջոցով փորձել են նաեւ բանկոմատներից գումար կանխիկացնել:

Բացի այդ, Երեւանի Մաշտոց եւ Թումանյան փողոցների խաչմերուկում քաղաքացուց բացահայտ հափշտակել են վերջինիս «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երեք անձի. մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդվածի 1-ին մասով (9 դրվագ) եւ 176-րդ հոդվածի 1-ին մասով: Երկրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրք 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
ԱԳՆ-ի մոտ բախումների 3 մասնակցի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024թ․ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին…
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Ամենաշատ