News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը օգոստոսի վերջին Վաշինգթոնում ԱՄՆ-ի հետ առեւտրի մասին բանակցությունների նոր փուլ կանցկացնի՝  հույս տալով համաշխարհային շուկաներն անհանգստացրած հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելու համար, հաղորդում է Reuters-ը:

Չինական պատվիրակությունը Առեւտրի փոխնախարար  Վան Շոուվենի գլխավորությամբ կհանդիպի ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:

Տարվա սկզբից աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները մի քանի անգամ մի շարք ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր են սահմանել եւ սպառնում են մի քանի հարյուր միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների մատակարարման համար նոր սակագներով:

Առաջիկա հանդիպման հայտարարությունը հետեւեց երկկողմանի բանակցությունների դադարին, սակայն պարզ չէ՝ այն կկայանա օգոստոսի 23-ից առաջ թե հետո, երբ ուժի մեջ կմտնեն 16 միլիարդ դոլար արժողությամբ չինական արտադրանքի համար ԱՄՆ-ի լրացուցիչ մաքսատուրքերը: Պեկինը սպառնացել է համարժեք միջոցներ ձեռնարկել:

Բանակցությունների վերջին պաշտոնական փուլը տեղի է ունեցել հունիսի սկզբին, երբ ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսը Պեկինում հանդիպեց  Պետական խորհրդի փոխվարչապետ Լյու Հեյի հետ:

ԱՄՆ Պետքարտուղարությունը դեռեւս չի արձագանքել Պեկինի հայտարարությանը:

Չնայած նախորդ հանդիպումներում նշանակալի առաջընթացի բացակայությանը Սպիտակ տունը օգոստոսի 3-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն բաց է Չինաստանի հետ առեւտրային վեճի լուծման ուղիների մասին հետագա բանակցությունների համար:

Չինաստանը բազմիցս ասել է, որ առեւտրային պատերազմը հարվածելու է ամերիկյան ընկերություններին եւ սպառողներին:

Բանակցությունների մասին լուրը օգնեց չինական ինդեքսներին  կորցրածը մի փոքր հետ բերել. Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.4 տոկոսով` հինգշաբթի գործարքների սկզբի 1.9 տոկոս անկումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news