News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 16-ին, ժամը 16:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» կոչվող թաղամասում տեղի է ունեցել վթար, բենզատարը կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:  Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացու փողոցի թիվ 4 շենքի դիմաց բախվել են «ԶԻԼ-130» և «ՈՒԱԶ» մակնիշերի (վարորդը՝ Ա. Դ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Դ.-ը (1954թ.), ուղևորներ Վ. Մ.-ը (1981թ.) և Գ. Ս.-ը (1971թ.) հոսպիտալացվել են: Գ. Ս.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Վ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է կայուն:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ