News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱԱԾ մեկուսարանում ոգիս տեղն էր, վախ չեմ ունեցել, չունեմ եւ չեմ ունենալու: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Լրագրողի հարցին, թե ԱԱԾ մեկուսարանում գտնվելու օրերին ոչ պաշտոնական, ոչ նախաքննության հետ կապված հանդիպումներ եղե՞լ են իշխանության ներկայացուցիչների հետ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է՝ ոչ:

«Չի եղել: Բացի այդ՝ ես զրկված էի որեւէ կապի միջոցից, ես զրկված էի իմ հարազատների հետ հանդիպումներից: Ես 17 օր եղել եմ մեկուսարանում, հետաքրքիր փորձ եմ ձեռք բերել: Իմ կյանքում միայն դա չի եղել, ամեն ինչով անցել եմ՝ պատերազմով, ընդհատակյա պայքարով, պաշտոնավարելով, այս փորձը չի եղել իմ կյանքում: Բայց այնպես եմ իզոլացվել, որ հանկարծ ինձնից մի բառ դուրս չգա եւ հանկարծ մեկ բառ ինձ չհասնի, այ այսպիսի ռեժիմի մեջ էի»,- ասել է Քոչարյանը եւ կատակել. «Մի բան կարող եմ ասել, որ մեկուսարանում թախտաբիթի չկա հաստատ»:

Նախկին նախագահը վստահեցրել է՝ այդ պայմաններում էլ ոգին տեղն է եղել, որեւէ վախ չի ունեցել: «Ոգիս տեղն էր, վախ չունեմ, չեմ ունեցել եւ չեմ  ունենալու, սա միանշանակ: Եվ, գիտեք, հիմա համոզված եմ, որ այս ընթացքում, դուք էլ չեք պատկերացնում, թե ինչքան զանգեր էին ստանում ե՛ւ իմ ընտանիքը, ե՛ւ դուրս գալուց հետո ինչպիսի վերաբերմունք կա շատ շատերի կողմից: Եվ աջակցություն ու կարծիք, որ չեն ընդունում այն, ինչ կատարվում է այսօր: Գիտե՞ք, այս իշխանությունը, երեւի,  մի քիչ փորձ ունենար եւ, այսպես ասենք, հեղափոխական էնտուզիազմը չափի մեջ լիներ, ավելի շատ կմտածեին, որ այս մարդու անցած ճանապարհը, փորձն այնպիսին է, որ եկեք մի հատ հասկանանք, միգուցե օգտակա՞ր կարող է լինել, մի հատ հարց քննարկենք, բա Ղարաբաղի հարցով, բա մյուսը, բա բանակը: Չէ, իրենք համարում են, որ իրենք արդեն ամեն ինչ գիտեն, միայն նրա համար, որ նստել են այդ պաշտոնին:  Ես առաջին անգամ, որ նստել եմ պաշտոնի, համարել եմ, որ ես ոչ մի բան չգիտեմ եւ ես պետք է զրոյից լիքը բան սովորեմ»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ