News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը բարոյական աջակցություն է առաջարկել Թուրքիային ֆինանսական ճգնաժամի ֆոնին։ Պեկինը գտնում է, որ Անկարային կհաջողվի հաղթահարել տնտեսական դժվարությունները, նշված է Չինաստանի ԱԳՆ հայտարարությունում, փոխանցում է Reuters–ը։

«Թուրքիան ձեւավորված շուկայով կարեւոր երկիր է, կայուն է ու զարգանում է, օգուտ է բերում տարածաշրջանային խաղաղության ու կայունությանը»,-նշված է հայտարարությունում։ 

Չինաստանը մշտապես սատարել է Թուրքիայի հետ գործարար եւ ֆինանսական համագործակցությունը եւ շուկայական կանոններին համապատասխան գործարքներ կնքումը:

Չինական ICBC բանկի ներկայացուցիչը նշել է, որ թուրքական կողմի հետ ստորագրել են ենթակառուցվածքների ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագրեր: «Սինհուան» հայտնել է, որ խոսքը 3.8 մլրդ դոլարի համաձայնագրի մասին է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ