News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այսօր՝ օգոստոսի 21-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում, դատապարտեց խոշոր չափի յուրացումներ եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրւգորյանի լուսանկարի հրապարակումը:

«Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են եւ դատապարտյալի լուսանկարը հրապարակում են: Սա իրավունքի խախտում է իմ կարծիքով: Եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը իրեն լուսանկարելու եւ հրապարակելու՝ ԶԼՄ-ն պետք է ծանրութեթեւ անի՝ հրապարակի այն, թե՝ ոչ, որովհետեւ ազատազրկման մեջ  գտնվող անձի կամքն ազատորեն չի ձեւավորվել: Այդ սկզբունքից ելնելով է նաեւ, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում: Չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել այդ լուսանկարը անկախ անձիցվ, անկախ նրա հանդեպ եղած վերաբերմունքից: Այդ իրավունքը ունիվերսալ է եւ չի կարելի խտրական ձեւով կիրառել, պետք է հավասարապես կիրառվի բոլոր դատապարտյալների նկատմամբ»,-ասաց նախարարը:

Զեյնալյանը հավելեց, որ իր հանձնարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն եւ հայտնեց, որ լուսանկարը Կենտրոն ՔԿՀ-ում իրականացված չէ, այն շատ ավելի վաղ է կատարվել ՁՊՎ-ում:

Նշենք, որ լուսանկարը հրապարակվել էր armtimes.com կայքում, այնուհետեւ հեռացվել էր կայքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ