Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքում՝ էլեկտրոնիկայի գործարանում հրդեհի հետեւանքով 9 մարդ է զոհվել, եւս 4–ն էլ վիրավորվել են , փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Ինչհոնը տեղակայված է Սեուլից արեւմուտք, որտեղ գտնվում է երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը։
Գործակալության տվյալներով՝ զոհերը գործարանի աշխատակիցներից են, նրանցից մի քանիսը զոհվել է չորրորդ հարկից ներքեւ ցատկելու հետեւանքով մինչեւ փրկարարների կժամանեին։
Հրդեհաշիջման աշխատանքներում գործարկվել են տասնյակ հրշեջ մեքենաներ։ Հրդեհի պատճառները պարզվում են։