News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում շատ խնդիրներ եւ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն: Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետի թեկնածու, Հայ համազգային շարժման ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ բարձրաձայնվում է վերելակների հետ կապված խնդրների մասին, սակայն այլ ծնդիրներ եւս կան: «Խոսում են վերելակների մասին, բայց ես կսկսեմ նախադպրոցական հաստատություններից եւ երիտասարդներից, որոնք աղմկում են գիշերային ժամերին: Այս բոլոր խնդիրները ոչ պակաս կարեւոր են»,- պարզաբանեց Զուրաբյանը:

Անհնազանդ երիտասարդություննից հետո Զուրաբյանն անցավ մայրաքաղաքի բյուջեի ձեւավորման խնդիրներին: «Երեւանի բյուջեն ութսուն միլիոն դրամ է կազմում: Հայաստանի բնակչության գրեթե կեսը կենտրոնացած է Երեւանում: Սակայն մայրաքաղաքին առկա խնդիրների լուծման համար հատկացվող գումարները չափազանց քիչ են»,- ասաց Երեւանի քաղաքապետի թեկնածուն:

Նա նաեւ ընդգծեց, որ շատ հարգում է իր մրցակիցներին՝ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի մյուս թեկնածուներին, սակայն կարծում է, որ նրանք հավասար հնարավորություններ ունեն: Հավանաբար, Զուրաբյանն ակնարկում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանին, որի օգտին օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ կոչ արեց քվեարկել ՀՀ վարչապետը: Միեւնույն ժամանակ, Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ կկարողանա հաղթել Երեւանում կայանալիք ընտրություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ