News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ծրագրավորող Գիլյերմո Ռեմբոն Xcode-ի մշակման մեջ գտել է մի քանի հիշեցում 6,1 դյույմանոց iPhone 9-ի մասին, որը պետք է դառնա Apple-ի հաջորդ բյուջետային առաջարկը, հաղորդում է IXBT-ն:

Սա եւս մեկ անգամ վկայում է մոդելի իրական լինելու եւ առաջիկայում թողարկվելու մասին: Xcode 10-ում նախատեսված է iPhone xx հնարավորությունը iPhone9,7-ի նույնականացման գործառույթով: Ենթադրաբար հենց սա է մատչելի iPhone 9-ը:

Xcode-ի տվյալների համաձայն, սմարթֆոնը ստացել է A10 պրոցեսոր եւ DCI-P3 դիսփլեյ: Դատելով ամեն ինչից՝  սմարթֆոնի  կառուցվածքի միջուկը նման կլինի iPhone 7-ին՝ ավելի ժամանակակից դիզայնով:

Նախնական տվյալներով, սմարթֆոնը կունենա բարակ շրջանակներով LCD էկրան եւ 3 Գբ օպերատիվ հիշողություն: Ըստ լուրերի սմարթֆոնը կունենա երկու SIM քարտերի հնարավորություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ