News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 23-ին այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել կին դատապարտյալների պահման պայմաններին եւ ԱՄՆ աջակցությամբ ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական մի շարք ծրագրերի արդյունքներին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն ու դեսպանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արտյոմ Մխոյանի եւ   «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Գայանե Վարդանյանի ուղեկցությամբ շրջել են տարածքում, եղել հանձնուքների ընդունման կետում, ճաշարանում, համակարգչային սենյակում, մարզասրահում, վարսահարդարման սենյակում, բժշկական տեղամասում եւ դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին։

Նախարար Զեյնալյանին ու դեսպան Միլսին ներկայացվել է նաեւ «Կարմիր խաչ» միջազգային ընկերության օժանդակությամբ  «Աբովյան» ՔԿՀ-ում պիլոտային եղանակով փորձարկվող տեսազանգի համակարգը, որից օգտվում են մերձավոր ազգականների հետ կարճատեւ տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող դատապարտյալները ամսվա ընթացքում երկու անգամ մինչեւ 20 րոպե տեւողությամբ։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարեւորել է դատապարտյալների պահման պայմանների բարելավմանն ու զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումն ու այդ համատեքստում բարձր գնահատել միջազգային գործընկերների եւ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների կողմից նշված խնդիրների լուծման համար իրականացվող ծրագրերը։

Նախարարն ընդգծել է, որ փոխվել է օրենքի հետ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պետական քաղաքականությունը՝ պատժիչ համակարգից անցում է կատարվելու վերականգնողական արդարադատության համակարգի։ «Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պայմանները հեռու են մեր պատկերացումներից, սակայն Կառավարությունը վճռական է դրանք բարելավելու եւ ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու հարցերում»,- նշել է նախարար Զեյնալյանը։

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ դատապարտյալների հոգեկան եւ ֆիզիկական առողջության պահպանումը խիստ կարեւոր է նրանց հետագա վերաինտեգրումը հասարակությանը դյուրացնելու համար, եւ «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական ծրագրերը գերազանց օրինակներ են, որ կարող են կիրառվել նաեւ Հայաստանի այլ ՔԿՀ-ներում: «Ուրախ եմ տեսնել մեր երկու երկրների համագործակցության հաջողված արդյունքները քրեակատարողական բարեփոխումների ասպարեզում. Հայաստանի քրեակատարողական ծառայության աշխատակիցների վերջերս ԱՄՆ կատարած ուսումնաճանաչողական այցից հետո արդեն իսկ ներդրվել են նոր մոտեցումներ»,- ասել է դեսպանը։ 

«Աբովյան» ՔԿՀ կատարած այցի ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպան Միլսը եղել են նաեւ ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի կարի արտադրամասում, ինչպես նաեւ էներգախնայողության ծրագրերի շրջանակում կառուցված արեւային ջրատաքացուցիչների տեղամասում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ