News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի վերջին հանգստյան օրերին աշխարհում նշվում է ամենաարտասովոր բանապահպանական տոներից մեկը՝ չղջիկների գիշերը: Դրա գլխավոր նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել չղջիկների խնդիրներին ու պահպանությանը, ինչպես նաեւ «հերքել» նրանց շուրջ հյուսված առասպելները, որոնցից շատ մարդիկ վախենում են՝ նրանց վամպիրներ համարելով։ 

Իրականում չղջիկները զարմանալի կաթնասուններ են, որոնք իրենք կառուցվածքի շնորհիվ, տիրապետում են թռիչքի արվեստին։

Լավ զարգացած առջեւի վերջույթների չորս երկար մատները պահում են թեւը։ Երկար նեղ պոչը, որը հավասար է գլխի երկարությանը պատած է թաղանթով։ Հետին վերջույթների մատներն ու եղունգներն ազատ են թաղանթից։ Դրանցով չղջիկները կառչում են ճյուղերից։

Իսկ նրանց գիշերային կենսակերպի պատճառը թույլ, միայն մթությանը սովոր տեսողությունն է։ Փոխարենը նրանց մոտ լավ զարգացած են հոտառությունն ու լսողությունը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ